ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը գրում է.
«Սինանյանն, անշուշտ, մեղմ ասած` սխալ բան է ասել։ Բայց նրան ի պատասխան պետք չէ ասել ոչ պակաս, կամ ավելի սխալ բաներ, վատ բաներ ու վտանգավոր բաներ։ Ցեղասպանությունից փրկված հայերին ընդունել են Մերձավոր Արևելքի արաբական երկրները։
Բնավ ոչ դեմոգրաֆիական նկատառումներով։ Տարածաշրջանի հայ համայնքները աշխարհաքաղաքական կամուրջներ են Հայաստանի Հանրապետության և Արաբական աշխարհի միջև։ Այդ կամուրջները պետք է ամրապնդել` պետությունների մակարդակով, ազգային կառույցների մակարդակով, անհատական, մարդկային մակարդակով։ Եթե պետական պաշտոնյան անզգույշ է եղել իր խոսքի մեջ, ապա պետք չէ նրան քննադատելիս անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի մասին։ Իսկ Հայաստանում ապրող ազգերի ներկայացուցիչների մասին կասեմ` նրանք իմ հայրենակիցներն են, մեզ հետ միասին մեր Հայրենիքը շենացնողներն ու պաշտպանողները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը